Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
06.11.2020 | 21:32

Կատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ հայտնում է Բարսելոնայի Հայկական մշակութային միությունը:

«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական մշակութային միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,- ասված է հաղորդագրությունում: Բերգա քաղաքը Իսպանիայի Կատալոնիա երկրամասում է և ունի 17 000 բնակչություն:

Դիտվել է՝ 2550

Մեկնաբանություններ